Jump to content

One of Us (երգ, ABBA)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«One of Us»
ABBAսինգլը
«The Visitors» ալբոմից
«Բ» կողմ«Should I Laugh or Cry»
Թողարկվածդեկտեմբերի 7 1981 (Շվեդիա)
դեկտեմբերի 12 1981 (UK)[1]
փետրվարի 12 983 (US)
Ֆորմատ7" սինգլ
Ժանրփոփ, եվրոփոփ
ԵրգահանBenny Andersson & Björn Ulvaeus?
Տևողություն3:56
ԼեյբլPolar (Շվեդիա)
Epic (UK)
Atlantic (US)
ՊրոդյուսերԲյորն Ուլվեուս
Բենի Անդերսոն
Հորիզոնականները չարթերում
  • #1 (BEL, GER, IRE, NL)
  • #3 (UK)
  • #48 (AUS)
  • #107 (USA)
ABBA-ի սինգլների ժամանակագրություն
««Lay All Your Love on Me»
(1981)
«One of Us»
(1981)
««When All Is Said And Done»»
(1981)

«One of Us», շվեդական ABBA խմբի վերջին ստուդիական The Visitors ալբոմի առաջին սինգլը (1981)։ Երգում նաև ներառված է ABBA Gold: Greatest Hits կոմպոզիցիան։

«One of Us» երգի աշխատանքային անուններն էին «Number 1» և «Mio Amore»։ Երգը ABBA-ի 1981 թվականի The Visitors ալբոմի համար ձայնագրված վերջին երգերից է, և այն քչերից, որտեղ երևում է երգի հեղինակների Բենի Անդերսոնի և Ուլվես Բյորնի ամուսնալուծության ազդեցությունը։ Իրականում երգը նվիրված է կանանց խզված հարաբերություները վերականգնելու փորձերին։ Չնայած երգի հոռետեսական տոնին և խմբի մենեջերի՝ Ստիգ Անդերսոնի մի շարք հանդիմանություններին, երգը «Should I Laugh Or Cry թրեքի հետ թողարկվեց The Visitors ալբոմում որպես սինգլ, և դարձավ խմբի վերջին կոմպոզիցիան, որը գրավեց հիթ շքերթների վերին հորիզոնականները։

Շատ երկրներում սինգլը թողարկվեց ծրարով, որի վրա կատարողների խմբակային նկարն էր։ Մեծ Բրիտանիայում ալբոմը ըստ Epic Records լեյբլի պահանջի թողարկվեց այլ շապիկով։ Նրա վրա խմբի անդամների անջատ նկարներ էին համատեղված ABBA-ի պատկերանիշի հետ։ Ագնետան և Ֆրիդան պատկերված էին ալբոմի շապիկին, Բյորնն ու Բենին հակառակ երեսին։ Նկարներն արդեն հասցրել էին հնանալ՝ Ֆրիդան դեռ գանգրեցված սանրվածքով էր, իսկ Բյորնը առանց մորուքի։

Ալբոմի հակառակ երեսին «Should I Laugh Or Cry» երգի սկզբում Անդերսոնը շվեդերեն հաշվում է (բայց միայն հարավաֆրիկյան և բրիտանական տարբերակներում)։ Հավանաբար ձայներիզի վրա մնացել էր ձայնագրության աշխատանքային պահը, որից «Epic» լեյբլը ձայնագրել էր ալբոմը և չէր նկատել նկատել խոտանը։ 2000 թվականներին Epic Records-ի իրավունքները ABBA-ի կատարումների նկատմամբ սպառվել են, և լեյբլը իրավունքները փոխանցել է Polar Music-ին, որը իր հերթին թողարկել է սխալ տարբերակը, որպես հազվագյուտ ձայնագրություն, և այս փաստը հասանելի է դարձրել լայն լսարանին։

Հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«One of Us»-ի ABBA-ի վերջին հաջողությունն էր և նրանց վերջին համար մեկ սինգլը այնպիսի երկրներում, ինչպիսին էին Իռլանդիան, Բելգիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ր Նիդերլանդները, և հասել է թոփ երրորդ հորիզոնական Շվեդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում, և հայտնվել է ՀԱՀ, Նորվեգիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի թոփ տասնյակներում։

1983 թվականի փետրվարին «One of Us»-ը թողարկվեց որպես սինգլ ԱՄՆ-ում, և դարձավ ամերիկյան չարթերում հայտնված ABBA-ի կոմպոզիցիաներից ամենավատը։ Նա գրավեց 107-րդ հորիզոնականը։ Այդ պահին խումբը արդեն ցրվել էր, և երգը դարձավ նրանց «կարապի երգը»։

Դիրքը չարթերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ Դիրք
Belgian Singles Chart 1
Dutch Singles Chart 1
German Singles Chart 1
Irish Singles Chart 1
Swedish Singles Chart 2
Austrian Singles Chart 3
Swiss Singles Chart 3
UK Singles Chart[2] 3
South African Singles Chart 4
Norwegian Singles Chart 6
Spanish Singles Chart 7
French Singles Chart 8
Finnish Singles Chart 17
New Zealand RIANZ Singles Chart 43
Australian ARIA Singles Chart 48
U.S. Billboard Hot 100 107

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «search ABBA, release date and certification». BPI. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  2. «UK Top 40 Chart Archive, British Singles & Album Charts». everyHit.com. 2000 թ․ մարտի 16. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]